Պատրաստեք մարինացված ծաղկակաղամբ այս բաղադրատոմսով

Ներկայացնում ենք փակոցի հրաշալի տարբերակ, որը կուրախացնի բոլորին:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

700գ ծաղկակաղամբ

100գ բուլղարական պղպեղ

40գ սոխ

2 պճեղ սխտոր

2 դափնետերև

12 հատիկավոր սև պղպեղ

2թ.գ. աղ

4թ.գ. շաքարավազ

2ճ.գ. 9%քացախ

500մլ ջուր

Պատրաստման եղանակ.

Առաջին հերթին անհրաժեշտ է ստերիլիզացնել բանկաները և լվանալ բանջարեղենը:

Յուրաքանչյուր բանկայի մեջ դնել հատիկավոր պղպեղը, դափնետերևը, սխտորի պճեղները և 2-3 կտոր սոխ:

Սերմերից ազատել բուլղարական պղպեղը: Կտրատել և դնել բանկայի մեջ:

Ծաղկակաղամբը բաժանել մանր կտորների և դնել բանկաների մեջ:

Յուրաքանչյուր բանկայի մեջ եռման ջուր լցնել և ծածկել կափարիչով: Թողնել 15 րոպե:

Այնուհետև ջուրը լցնել կաթսայի մեջ, հասցնել եռման աստիճանի, ավելացնել աղն ու շաքարավազը: Խառնել՝ մինչ լուծվելը: Ավելացնել քացախը, խառնել և լցնել բանկաների մեջ: Ջուրը պիտի հասնի մինչ բանկայի եզրերը՝ ոչ պակաս:

Փակել բանկաները և շուռ տալ, ծածկել, թողնել այդ վիճակում՝ մինչ լիրաժեք սառելը:

Բարի ախորժակ: