Սպանախը պետք չէ խաշել․ ահա սպանախի ճիշտ պատրաստման եղանակը, որի մասին այսքան ժամանակ չգիտեիք

Սպանախի օգտակար հատկությունները ապահովում են աչքերի լավ տեսողությունը, արյան նորմալ ճնշումը, մկանների ամրությունը, հղի կանանց մոտ՝ պտղի նորմալ զարգացումը, մաշկի պաշտպանվածությունը, նյարդային համակարգի  առողջությունը, ոսկորների հանքայնացումը, կանխում է տարիքի հետ առաջացող մակուլադեգեներացիան, կատարակտը, աթերոսկլերոզը, սրտի ինֆարկտը, ունի հակաքաղցկեղային և հակախոցային հատկություններ:

Լավ տեսողություն: Սպանախը հարուստ է բետա-կարոտինով, լյուտեինով և քսանէենով, որոնք բոլորն էլ բարենպաստ ազդեցություն են թողնում տեսողության վրա:  Տապակած սպանախից բետա-կարոտինի օգտակար հատկությունները փոխանցվում են աչքերին: Այն կարող է զերծ պահել վիտամին A-ի պակասի դեպքում առաջացող հիվանդությունից, քոր եկող աչքերից, աչքի խոցից և չոր աչքերի ախտանիշից:

Տարիքային մակուլադեգեներացիա (Age-related macular degeneration): Այս հիվանդությունը ցանցաթաղանթում պիգմենտոզա երևույթն է առաջացնում, որն էլ հանգեցնում է կուրության: Լյուտեինը և քսանթենը կազմում են ցանցաթաղանթի կենտրոնական մասը, և նրանց դեգեներացիայից առաջանում է կուրությունը: Ուստի անհրաժեշտ է սպանախ ուտել, որպեսզի օրգանիզմն ընդունի այս պիգմենտները, և կանխվի մակուլադեգեներացիան:

Կարգավորում է արյան ճնշումը:  Սպանախը պարունակում է կալիում և փոքր քանակությամբ  նատրիում: Այս հանքանյութերի խառնուրդը շատ օգտակար է արյան բարձր ճնշման համար, քանի որ կալիումն իջեցնում է, իսկ նատրիումը բարձրացնում է արյան ճնշումը: Սպանախի մեջ առկա ֆոլիևյան թթուն ցածրացնում է արյան բարձր ճնշումը և հանգստացնում է արյունատար անոթները` պահպանելով արյան կանոնավոր հոսքը:

Ամրացնում է մկանները: Սպանախի մեջ առկա C0-Q10 հակաօքսիդանտը մեծ դեր է խաղում մկանները, հատկապես՝ սրտի մկանները ամրացնելու մեջ, քանի որ սիրտն արյուն է մղում  մարմնի մյուս օրգաններին: C0-Q10-ը կանխում է նաև շատ այլ սիրտանոթային հիվանդություններ` հիպերլիպիդեմիա (hyperlipidemia),  բարձր ճնշում, սրտի անբավարարություն և կորոնարյան անբավարարություն (coronary heartdisease):

Կատարակտի կանխարգելում: Սպանախի մեջ առկա լյուտեինը և զեաքսանթինը (zeaxanthin) հզոր հակաօքսիդանտներ են, որոնք թույլ չեն տալիս, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասեն աչքերը` վերջնական արդյունքում առաջացնելով կատարակտ:

Կանխում է աթերոսկլերոզը և ուղեղի կաթվածը: Աթերոսկլերոզն առաջանում է զարկերակների պատերի հաստացման արդյունքում:  Լյուտեին պիգմենտը կրճատում է աթերոսկլերոզի, սրտի ինֆարկտի և ուղեղի կաթվածի առաջացման  հավանականությունը: Սա՝ շնորհիվ այն բանի, որ սպանախը կրճատում է  արյան  անոթների մեջ առկա խոլեստերինը և ճարպային բաղադրիչները:

Նյարդային համակարգի կարգավորում: Սպանախը պարունակում է կալիում, ֆոլիևյան թթու և այլ հակաօքսիդանտներ, որոնք կարգավորում են նյարդային համակարգը: Հայտնի է, որ  Ալցհեյմերի հիվանդության  հետևանքով ֆոլիևյան թթվի քիչ քանակությունը վերականգնվում է սպանախ ուտելով:

Ոսկորների հանքայնացում: Սպանախը պարունակում է վիտամին K, որն էլ պահպանում է  կալցիումը ոսկորի մատրիցայի (bone matrix) կազմում, ինչն էլ իր հերթին՝ տանում է ոսկորների հանքայնացման: Սպանախում կա նաև մանգան, պղինձ, մագնեզիում, ցինկ և ֆոսֆոր, որոնք ամրացնում են ոսկորները: Սա էլ իր հերթին՝ կարող է կանխել  ոսկորների օստեոպորոզը:

Հակախոցային հատկություններ:  Պարզվել է, որ սպանախը և մի շարք այլ բանջարեղեններ պաշտպանում են ստամոքսի լորձաթաղանթը` կանխելով ստամոքսի խոցի առաջացումը:

Հակաքաղցկեղային հատկություններ: Սպանախն իր կարևոր հատկություններով հանդես է գալիս՝ որպես հակաքաղցկեղային հիանալի դեղամիջոց: Այն կանխում է միզապարկի, լյարդի և թոքերի քաղցկեղը: Սպանախի մեջ առկա ֆոլիևյան թթուն, տոկոֆերոլը (tocopherol)  և քլորոֆիլինը (chlorophyllin) տարբեր մեխանիզմներով դրական ազդեցություն են թողնում քաղցկեղով տառապող հիվանդների առողջության վրա:

Մաշկի պաշտպանություն:  Սպանախի մեջ առկա տարբեր ֆիտոսննդարար նյութերը և պիգմենտները պաշտպանում են մաշկը արևի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Նրանք ոչ միայն պաշտպանում, այլև վերականգնում են որոշ չափով վնասված գեները և կանխում մաշկի քաղցկեղից երկար ժամանակ:

Պտղի զարգացում: Սպանախի մեջ գտնվող ֆոլիևյան թթուն շատ կարևոր է պտղի և նրա նյարդային համակարգի ճիշտ զարգացման համար: Նշենք, որ հենց ֆոլիևյան թթվի պակասի դեպքում է առաջանում գայլի երախ արատը: Ապագա մայրերին խորհուրդ է տրվում մեծ քանակությամբ սպանախ ուտել՝ նրանում առկա վիտամին  A-ի համար, որը կարևոր է երեխայի թոքերի զարգացման համար և կրծքով կերակրելու ժամանակ:

Սպիտակուցների աղբյուր: Սպանախը համարվում է սպիտակուցների աղբյուր, և նորածնի մարմնի աճի և զարգացման համար շատ կարևոր է սպանախ ուտելը:

Սպանախի պատրաստման ճիշտ և ամենահամեղ տարբերակը: