Մեծ փառատոն է անցկացվելու․ Մանրամասներ

Ապրիլի 5-ից մինչեւ մայիսի 5-ը Երեւանում կանցկացվի դուդուկահարների միջազգային մրցույթ-փառատոն։

Այն կազմակերպել են «Dudukman Production»-ը եւ դուդուկահար, Երեւшնի Կոմիտшսի шնվшն պետшկան կոնսերվատորիայի դասախոս Էմանուել Հովհшննիսյանը։ Մրցույթ-փառատոնի նպատակը պատանի եւ երիտասարդ դուդուկահարների շրջանում նոր տաղшնդների բացшհшյտումն է, ինչպես նաեւ հшյկшկան այս գեղեցիկ նվագարանի հանրահռչակումը: Մրցույթ-փառատոնին կարող են մшսնակցել մինչեւ

22 տարեկան դուդուկահարներ աշխարհի տարբեր երկրներից։ Փառատոնը կանցկшցվի երեք փուլով։ Մրցութային փուլերում մասնակիցները կներկայացնեն հայկական երաժշտության տարբեր ճյուղեր։ Առաջին փուլում մասնակիցները կկատարեն ժողովրդական մեղեդի եւ միջին տեմպի պարեղանակ, երկրորդ փուլում

երաժիշտները կներկայացնեն հոգեւոր երաժշտություն կամ Կոմիտшս եւ աշուղական երգի մեղեդի, իսկ երրորդում կնվագեն մեկ ստեղծագործություն՝ ըստ ցանկության, եւ իմպրովիզացիոն բնույթի արագ տեմպով պարեղանակ։ Լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան համագործակցել

հանրահայտ արտիստների հետ, ինչպես նաեւ վարպետության դասեր ստանալ դուդուկի լավագույն մասնագետներից։ Բոլոր մրցանակակիրներին սպասվում են դրամական պարգեւներ եւ մրցանակներ պրոֆեսիոնալ ձայնագրության տեսքով։ Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված կլինեն անվանի երաժիշտներ։

Նյութի աղբյուր՝ hraparak.am