Վարչապետը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել․ Մանրամասներ

Hraparak.am-ը գրում է․ Տեղեկություններ կան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Անվտանգության

խորհրդի նիստ է հրավիրել։ Նիստի օրակարգի եւ այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։ Հիշեցնենք, որ ԱԽ վերջին նիստը հրավիրվել էր հունվարի 3-ին։Նիստին մասնակցել էր նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: ԱԽ նիստում քննարկվել էին «Հայաստանի և Արցախի

շուրջ ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին և անվտանգային միջավայրին վերաբերող մի շարք հարցեր»: Հ․Գ․ Մեր հրապարակումից մեկ ժամ անց կառավարությունը հաղորդագրություն տարածեց. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի

է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին և անվտանգային միջավայրին վերաբերող մի շարք հարցեր»: