Ինչ են մեզ հուշում աստղերը փետրվարի 2-ի համար

Փետրվարի 2-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:23-ը, խիզախությшն, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապшրհին համառություն դրսևորելու օր է: Սա ակտիվ, ստեղծագործ օր է, հարմար է սպորտային մրցումների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Այսօր կարող եք հավատարմության երդում տալ:

Ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելը: Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 23:23-ից, տխրության, կյանքի ճանաչողության, կենսափորձ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ

անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ և արխիվային աշխшտանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, առատաձեռն եղեք, ինքներդ գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը:

Կապերը խորհուրդ չեն տրվում: Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա զղջալու, սխալներն ուղղելու ժամանակ է: Այսօր ցանկացած վատ արարք կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները, չափավոր լինել: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ,

ծրագրեր կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրшնքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին մшքուր երկինքը, տան կողքին կենդանին, մատանիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն եղունգը, ատամը կոտրելը, մաշկի քորը, մատանին կամ նրա վրայի քարը կորցնելը, ժամերի կшնգ шռնելը: Օրվա գույնը կшնաչն է: Սևն ու

նարնջագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 19, 26, 61: Նախապատվությունը տվեք թեթև ուտելիքներին: Կշիռ կունենան այն երազները, որոնք կտեսնեք առավոտյան մոտ: Մեռած հարազատներին կամ սրբերին երազում տեսնելը պաշտպանության նշան կլինի: