Ահա այն բնական միջոցները, որոնք կօգնեն ձեզ ազատվել հազից

Հազը շնչառական համակարագի հիվանդույթունների մասին հուշող ամենատարածված ախտանշաններից մեկն է։

Սա կրկնվող ռեֆլեքս է, որի միջոցով օրգանիզմը փորձում է ազատվել օտար մարմնից կամ հիվանդության հարուցիչներից։ Շատ հաճախ հազը պահպանվում է անգամ հիմնական հիվանդությունը բուժելուց հետո, քանի որ երբեմն դրանից ազատվելն այդքան էլ հեշտ չի լինում։ Այս տհաճ խնդրի դեմ մարդիկ սովորաբար

պայքարում են հատուկ օշարակների, հաբերի կամ սառնաշաքարների միջոցով, սակայն նման դեղամիջոցները հաճախ են առաջացնում կողմնակի բարդություններ և ոչ միշտ են բավական արդյունավետ լինում: Սա է պատճառը, որ անգամ փորձառու մասնագետները հաճախ խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ ժողովրդական միջոցներին, որոնք փորձված են, արդյունավետ ու չեն առաջացնում

կողմնակի բարդություններ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի արդյունավետ ժողովրդական միջոց, որոնք կօգնեն մեղմել հազն առանց վնասակար դեղամիջոցների գործածության։ Եղեսպակով կաթ Կաթսայի մեջ լցնել 150 գրամ կաթ, ավելացնել 1 ճաշի գդալ եղեսպակ ու դնել թույլ կրակին։ Խառնուրդը եռացնել, վերցնել կաթսան կրակից, ավելացնել 1 թեյի գդալ խոզի հալած ճարպ կամ կարագ, այնուհետև

ծածկել կափարիչով ու թրմել 10-15 րոպե։ Ստացված խառնուրդը քամել, ավելացնել 1 թեյի գդալ մեղր ու խմել քնելուց առաջ։ Մեղր, կիտրոն ու գլիցերին Մեկ կիտրոնի հյութը քամել, ավելացնել 2 ճաշի գդալ գլիցերին և այնքան մեղր, որպեսզի բաժակն ամբողջությամբ լցվի։ Լավ խառնել և ընդունել ուժգին հազի դեպքում

օրական 6-8 անգամ մեկական թեյի գդալ։ Բուժիչ կոմպրես Խառնել երկուական ճաշի գդալ մեղրը, սպիրտը կամ օղին և հալած խոզի ճարպը, այնուհետեև ստացված բնական քսուքը քսել կրծքավանդակին, մեջքին ու ոտնաթաթերին, հագնել տաք գուլպա ու պառկել քնելու։ Բողկ և մեղր Հազի դեմ շատ արդյունավետ է նաև սև բողկի ու մեղրի համադրությունը։ Հարկավոր է սև բողկի վերին հատվածը կտրել, այնուհետև դանակով կամ

գդալով միջուկը մի փոքր քերել և ստացված խորը հատվածի մեջ մեղր լցնել։ Մի քանի ժամ անց բողկը կսկսի հյութ արտազատել, որն էլ կխառնվի մեղրին՝ դառնալով արդյունավետ դեղամիջոց։ Ստացված խառնուրդը հարկավոր է ընդունել օրական 4 անգամ մեկական թեյի գդալ։ Այս բնական միջոցները շատ պարզ են ու արդյունավետ,

սակայն հարկ է հիշել, որ նման միջոցները կարելի է կիրառել միայն մասնագետի հետ խորհրդակցելուց հետո, քանի որ ինքնաբուժությունը կարող է շատ վտանգավոր լինել ու լուրջ բարդություններ առաջացնել: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: