Տեսեք թե ինչ են երկրի մոտակայքում հայտնաբերել

Mediaroom.am-ը գրում է․ Իտալիայի Աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտի գիտնականները Արեգակնային

համակարգի հարևանությամբ գտնվող Պրոկսիմա Ցենտավրա աստղի շուրջ պտտվող նոր մոլորակի նշաններ են հայտնաբերել, հաղորդում է Science Alert-ը: Հնարավոր նոր օբյեկտը հայտնաբերվել է աստղի ճառագայթային արագության դիտարկման ժամանակ: Պարզվել է, որ աստղի դիրքը մի փոքր փոխվում է,

և դա պայմանավորված չէ մեկ այլ մոլորակի՝ Proxima b-ի շրջապտույտով: Նոր մոլորակը, որը կոչվում է Proxima c, ամենայն հավանականությամբ պատկանում է գերերկրային դասին, այսինքն՝ Երկրագնդից ավելի մեծ զանգված ունի, բայց զիջում է սառցե հսկա Նեպտունին: Այն պիտանի չէ

ապրելու համար, քանի որ լուսատուից մեծ հեռավորության վրա է գտնվում: Հնարավոր է սա սառած աշխարհ է կամ ջրածնահելիումային մթնոլորտ ունեցող մոլորակ: Սակայն, սովորաբար այդպիսի երկնային մարմինները չեն ձևավորվում նման

վայրերում: Հետազոտողները դեռ կասկածներ ունեն մոլորակի իրական գոյության վերաբերյալ: Հավանական է, որ աստղի դիրքի նկատվող տատանումները կապված են նրա սեփական ակտիվության հետ: Հետագա հետազոտությունները կօգնեն լուծել այս խնդիրը: